Home / Հայաստան / Մահացել է «Բժիշկ Մահ» Ջեք Գևորգյանը

Մահացել է «Բժիշկ Մահ» Ջեք Գևորգյանը

«Բժիշկ մահ» անվամբ հայտնի նախկին բժիշկ Ջեք Գևորգյանը մահացել է այսօր ամերիկյան William Beaumont հիվանդանոցում:

Գևորգյանը հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի կեսերին թոքերի բորբոքման և երիկամների հիվանդության պատճառով:

Նշենք, որ Ջեք Գևորգյանը 8 տարի բանտում է անցկացրել իրենց կյանքին վերջ տալ ցանկացող հիվանդներին ներարկման միջոցով կամ գազի թունավորման ճանապարհով մահանալ օգնելու համար: Գևորգյանը 130 հոգու օգնել է կյանքից հեռանալ: Նրան մեղադրել են սպանության մեջ այն բանից հետո, երբ մեղադրող կողմը տեսանյութ է ներկայացրել, որում տեղ է գտել հիվանդի ներարկման և մահվան գործընթացը: Ի դեպ, տեսանյութը Գևորգյանը ցանկությամբ հասանելի է եղել բոլորին:

Լավ վարքի համար «Բժիշկ մահը» վաղաժամ ազատ է արձակվել 2007 թվականին: Հաջորդ տարի նա մասնակցել է Կոնգրեսի ընտրություններին անկախ թեկնածուի կարգավիճակով, սակայն ընտրողների ձայների 3 տոկոսն էլ չի հավաքել: