Home / Հայաստան / Հայաստանյան ռազմաշքերթին կմասնակցի ռուսաստանյան զինված ուժերի ստորաբաժանումը

Հայաստանյան ռազմաշքերթին կմասնակցի ռուսաստանյան զինված ուժերի ստորաբաժանումը

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ստորաբաժանումը ռուսական դրոշի ներքո մասնակցելու է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին:

Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Նա նշել է, որ ռազմաշքերթին մասնակցելու են նաև հայկական այն ստորաբաժանումները, որոնք նախատեսված են ՀԱՊԿ-ի կազմում գործելու համար:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի մեջ են մտնում Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Բելառուսը և Հայաստանը:

Նշենք նաև, որ 1995 թվականին Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր  են կնքել Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին, իսկ 2010 թվականին  համաձայնագրի ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը: