Home / Հայաստան / Ադրբեջանն ու Թուրքիան դեպի Եվրոպա նոր գազատար կկառուցեն

Ադրբեջանն ու Թուրքիան դեպի Եվրոպա նոր գազատար կկառուցեն

«Շահ-Դենիզ-2» նախագծի շրջանակներում ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու համար նախատեսվում է Թուրքիայի տարածքում նոր գազատար խողովակ կառուցել: Այս մասին ANS հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը:

Նրա խոսքով` մինչև 2025 թվականը Ադրբեջանը մտադիր է 50 մլրդ խորանարդ մետր գազ ստանալ, որի մեծ մասը կարտահանվի:

SOCAR-ի նախագահի խոսքով` նոր գազատար խողովակը այնպես է նախագծված, որպեսի դրա հզորությունը հնարավոր լինի աստիճանաբար մեծացնել: «Այս ենթակառուցվածքի կառուցումը իրականացվելու է Ադրբեջանի և Թուրքիայի հաշվին, սակայն չի բացառվում, որ ապագա գազատար խողովակի ընկերության կազմում ընդգրկվեն նաև արտասահմանյան կազմակերպություններ»,- ասել է Աբդուլաևը: