Home / Հայաստան / Երկու օրում երկու հայ զինվոր է սպանվել. ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է ադրբեջանցիներին

Երկու օրում երկու հայ զինվոր է սպանվել. ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է ադրբեջանցիներին

Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, Հայաստանի պաշտպանության նախարարությունն անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ:

Այս մասին ասված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանության մեջ:

«Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը», – տարածած հաղորդագրության մեջ նշել է Կարապետյանը:

Վերջինս այս մասին հայտարարել է՝ արձագանքելով վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործողություններին: Դրանց հետևանքով Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 19-ին զոհվել է 19-ամյա զինվոր Արեն Սիմոնյանը, իսկ նոյեմբերի 20-ին նույնպես 19-ամյա զինծառայող Միհրան Մարգարյանը:

Լուսանկարը՝ theodoresworld.net