ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվել է ԲՀԿ-ին, որի հետևանքով հայտնվել է ռազբորկաների մեջ, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ նա խնդիրներ ունի հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ:
Թերթի տեղեկություններով, օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել, անգամ գործը ծեծկռտուքի է հասել:
«Զոհրաբյանը կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում, նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեև ՀՀԿ անդամ չէր: Իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները, հայտնի է՝ վաղուց ի վեր լարված են», – նշում է «Հրապարակ»-ը: