Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանի նախկին հովանավորյալը ԲՀԿ մտնելուց հետո խնդիր ունի. թերթ

Ռուբեն Հայրապետյանի նախկին հովանավորյալը ԲՀԿ մտնելուց հետո խնդիր ունի. թերթ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվել է ԲՀԿ-ին, որի հետևանքով հայտնվել է ռազբորկաների մեջ, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ նա խնդիրներ ունի հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ:

Թերթի տեղեկություններով, օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել, անգամ գործը ծեծկռտուքի է հասել:

«Զոհրաբյանը կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում, նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեև ՀՀԿ անդամ չէր: Իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները, հայտնի է՝ վաղուց ի վեր լարված են», – նշում է «Հրապարակ»-ը: