Հուլիսի 22-ին ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներն էլ ավելի մեծ թափ են առել: Մաշտոցի պողոտայի՝ Օպերայի հարևանությամբ գտնվող կանգառներից մեկում ոստիկանները փորձել են բաժին տանել ակցիա անկացնող ակտիվիստներից մեկին՝ նրան բռնի ուժով մտցնելով ոստիկանական մեքենայի մեջ: Սակայն մոտ երկու հարյուր ակտիվիստներ փակել են մեքենայի ճանապարհը՝ նստելով դիմացը և թույլ չտալով, որպեսզի մեքենան առաջ շարժվի: Ոստիկանները ստիպված են եղել բաց թողնել ակտիվիստին:
Հիշեցնենք, որ Երևանում լայնածավալ ակցիաները սկսվել են անցյալ շաբաթվա վերջին, երբ քաղաքապետարանը որոշում է կայացրել տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել 50 դրամով:
Տեսանյութում ներկայացված է ակտիվիստների և ոստիկանների պայքարը, ինչպես նաև վերջին օրերի ակցիաների ընթացքը մեկնաբանում է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: