Home / Տեսանյութեր / Փոստանջյանն ասել է՝ ինչն է իրականում խայտառակում Սերժ Սարգսյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոստանջյանն ասել է՝ ինչն է իրականում խայտառակում Սերժ Սարգսյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵԽ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից հնչեցրած հարցին կարող էին այլ հարցեր հետևել, եթե բավականացներ ժամանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում ասել է պատգամավորը՝ պատասխանելով մեր թղթակցի այն հարցին, թե ինչպիսի՞ այլ հարցադրումներով հանդես կգար, եթե, այնուամենայնիվ, ունենար 30 վայրկյանից ավել ժամանակ: 

«Իհարկե այն հարցը կտայի, որ օտար երկրի զինված ուժերի ներկայացուցիչները՝ տվյալ դեպքում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) ներկայացուցիչները կարող են անցակետ տեղադրել Հայաստանի ոչ թե սահմանին, այլ 30 կմ սահմանից ներս և այնտեղ իրականացնել անձի հիմնարար իրավունքները սահմանափակող գործողություններ, դրա վերաբերյալ չներկայացնել իրավական հիմքեր, դա տեղի ունենա օտար լեզվով մեր քաղաքացիների նկատմամբ և այլն: Սա արդյո՞ք մեր ինքնիշխանությունը խաղատանը կորցնելու դեպքերից մեկը չէ: Կամ այդյո՞ք հայ-թուրքական արձանագրությունները խաղատանը կորցնելու պես մի գործարք չեն», -ասել է պատգամավորը:

Փոստանջյանը նշել է, որ իրեն զարմացրել են խոսակցություններն այն մասին՝ իբրև թե իր հարցով ինքը խայտառակել է Սերժ Սարգսյանին:

«Ի՞նչ է, ես իմ հարցո՞վ պետք է խայտառակեի Սարգսյանին: Խայտառակությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության 35 տոկոսն աղքատ ու քաղցած է, դրա վառ ապացույցն են վերջերս Աբովյանում՝ եկեղեցու բակում կատարվածը: Այդ խայտառակ կադրերը ամբողջ աշխարհն է տեսել: Եթե մտածում ենք խայտառակվելու մասին, ապա պետք է հաշվի առնենք, թե քանի մարդ է Հայաստանից արտագաղթել ու գտնվում  հենց Ստարասբուրգ քաղաքում և ոնց եբն այդ մարդիկ այնտեղ հայտնվում ու ապաստան խնդրում: Սրանք են խայտառակ փաստերը ու մի շարք փաստեր, որոնց մեջ մենք ապրում ենք ու գիտենք, որ Սերժ Սարգսյանն է մեր խայտառակության աղբյուրը», – ասել է բանախոսը:

Փոստանջյանը նշել է, որ իրեն որևէ կերպ չեն կաշկանդել անգամ սոցիալական ցանցերում սպառնալիքներ պարունակող հայտարարությունները և նամակները: Փոստանջյանի խոսքոբ՝ իրավապահ մարմինները պարտավոր են հետևել, որ որևիցէ մեկը իրավունք չունենա իր նկատմամբ ոտնձգություն իրականացնի: