ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի մոտ երեկ շարունակվել են «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության և Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ակցիաները: Դրանք նույն սցենարով են անցել, իսկ նախաձեռնության կողմնակիցների հեռանալուց հետո Epress.am-ի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանի աներորդին, ով մշտապես ակցիաների ժամանակ գտնվում է Փակ շուկայի մոտ, զրուցում ոստիկանների հետ:
Նույն պահին Փակ շուկայի մոտ կանգնած են եղել մի խումբ կանայք, ովքեր նույնպես մշտապես ներկա են ակցիաներին և որոնց սովորաբար ակցիայի վայր են բերում ավտոբուսներով:
Բուն ակցիաների ընթացքում նրանք մշտապես ցանկանում են, որպեսզի տեսախցիկները ֆիքսեն իրենց, մինչդեռ ակցիայից հետո կանանց դուր չի եկել, որ լրագրողը շարունակում է նկարահանումները: Սկզբում նրանք պահանջել են չտեսահանել իրենց՝ անընդհատ պնդելով, որ շուկայի աշխատողներ են, ապա կանանցից մեկը, ով ակտիվությամբ աչքի է ընկնում բոլոր ակցիաների ընթացքում, տեսախցիկի առջև հայտարարել է, թե «Սամվել Ալեքսանյանը թող Կոմիտասի շուկան էլ վերցնի, սարքի, մարդիկ աշխատեն»: