հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ընդդիմադիրները պնդում են՝ գազի գնի պայմանագիրը ԱԺ-ի կողմից չի ընդունվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդիմադիրները պնդում են՝ գազի գնի պայմանագիրը ԱԺ-ի կողմից չի ընդունվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի գնին վերաբերող պայմանագրի քվեարկությունը։ Քանի որ մինչ քվեարկությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ-ականների քվեարկության քարտերը հանել է համակարգից, պատգամավորները ձեռքերը բարձրացնելով են քվեարկել։

Հաշվիչ հանձնաժողովը համարել է, որ 77 ձայնով օրենքն ընդունվել է։ Ընդդիմադիր խմբակցությունները լքել են դահլիճը՝ ՀՀԿ-ականների հետ վիճաբանելուց հետո, սակայն, քանի որ բարձրախոսները անջատված են եղել, պատգամավորների ձայները լրագրողներին լսելի չեն եղել:

Արդեն դրսում Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Զարուհի Փոստանջյանը և Նաիրա Զոհրաբյանն ասել են, որ քվեարկությունը չի կարող օրինական համարվել, քանի որ հաշվիչ հանձնաժողովում քվորում չկար:

Ներկա էին միայն 3 անդամներ, թեև հաշվիչ հանձնաժողովի կազմում 7 մարդ կա: Պատգամավորների խոսքով՝ ըստ օրենքի՝ ներկա պետք է լիներ հաշվիչ հանձնաժողովի անդամների առնվազն կեսը և միայն այդ ժամանակ հանձնաժողովը կարող է օրինական հայտարարություն անել։

Ընդդիմադիր պատգամավորները լքում են դահլիճը քվեարկության ժամանակ․