Home / Հայաստան / Ապրիլին աշխատանքից ազատված վարչապետը ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց

Ապրիլին աշխատանքից ազատված վարչապետը ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց

Այսօր Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։ Այսօր իսկ ստորագրված մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանն ազատվել է ԱՄՆ-ում դեսպանի պարտականություններից։

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում աշխատել է 2008 թվականի ապրիլից մինչև 2014 թվականի ապրիլ։ Վերջին տարվա ընթացքում Տիգրան Սարգսյանի անունը կապվել է օֆշորային սկանդալի հետ։ Hetq.am-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն, Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և վերջինիս սանիկ, գործարար Աշոտ Սուքիասյանի անունով Կիպրոսում օֆշորային ընկերություն է գրանցված եղել, որի միջոցով ունեզրկել են գործարար Փայլակ Հայրապետյանին։ Տիգրան Սարգսյանը պնդում է, որ ինքը օֆշորային ընկերության հետ կապ չի ունեցել։