Այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 07:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հարավում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Գևորգ Ավագյանը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ դեպքի մասին այլ մանրամասներ նշված չեն։