Home / Տեսանյութեր / Մայրը պատմել է՝ ինչպես են ռազմական ոստիկանները խոշտանգել իր «դիվերսանտ» որդուն․ forrights.am

Մայրը պատմել է՝ ինչպես են ռազմական ոստիկանները խոշտանգել իր «դիվերսանտ» որդուն․ forrights.am

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ 31֊ամյա Ալիկ Զախարյանը 2014 թվականի հուլիսի 19-ին այցելել է գերեզմանատուն՝ հարազատների շիրիմին, երբ ՊՆ համարանիշներով մեքենայից դուրս են եկել ավտոմատներով զինված մարդիկ, ոլորել են նրա թևերը և ձեռնաշղթաներ հագցրել: Այս մասին forrights.am֊ի հետ զրույցում պատմել է Զախարյանի մայրը՝ Սոնա Սահակյանը։

«Ասել են՝ դու թուրք դիվերսանտ ես, կռացրել են ու սկսել հարվածել, ստիպել են առվի կեղտոտ ջուրը խմել, ծեծել են, գցել մեքենան ու բերել ռազմական ոստիկանության բաժին: Հինգ ժամ ու կես թևերը կապած տղայիս տանջել են: Իմ տղան ասում է՝ որտեղից է, ում տղան է, ասում է, որ թուրք չէ, ձեռքին հայերեն տպագրության գիրք է լինում, ասում են՝ թուրքի ձեռքում էլ կարող է հայերեն գիրք լինել», – պատմել է Սոնա Սահակյանը:

Նրա խոսքով՝ ռազմական ոստիկանության (ՌՈ) աշխատակիցները, սակայն, շարունակել են ծաղրն ու բռնությունները հաշմանդամ տղայի նկատմամբ արդեն բաժնում. «Շապիկը քաշել են գլխին, ձեռքերը կապած10 րոպե ծեծել, թե ինչ խղճով, հետո ասում են թուրքերը… քաշում են տաբատը պատռում, որ սեռական օրգանները նկարեն, որ համոզվեն թուրքա, թե չէ, սեղմել են, որ լեզուն հանեն դուրս, կոպերն են շուռ տվել»:

Մայրն ասել է, որ տղան տուն է վերադարձել բազմաթիվ մարմնական վնասվածքներով և սարսափի մեջ. «Երբ տղաս տուն եկավ դեմքը կապտած էր, աչքերն արյունով լցված, շալվարը պատռված, տղաս ցնորվածի նման էր, ահավոր վախեցած էր, մինչև այսօր դեմքի ոսկորներն ու թևերի կապած տեղերը ցավում են, մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կային»:

Սոնա Սահակյանը դիմել է ոստիկանություն, որտեղ նրան խորհուրդ են տվել չբողոքել, ավելին՝ ասել են՝ եթե բողոքես, ավելի վատ կլինի: «Ոստիկանության քրեական հետախուզության պետը՝ Գալստյան Արայիկ անունով, ինձ ասումա, մի բանա՝ եղելա, մի բողոքի, ես էլ եմ էնտեղ եղել, բայց չեմ ծեծել, որ պետք եղավ տղայիդ գլխին ընենց կսարքենք, որ կզարմանաս»:

Մարտունու ոստիկանապետը ևս դեմ է եղել բողոքին՝ «Ոչնչի չես հասնի միայն ժամանակ ու ֆինանսներ ես կորցնելու, ասեց, որ ռազմական ոստիկանության աշխատակիցներն են ծեծել»։

Մայրը նշել է նաև, որ որդին հաշմանդամ է և լուրջ խնդիրներ է ունեցել նաև ծառայության ընթացքում։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ