Օրեր առաջ մահացած 81-ամյա Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի անվան շուրջ մեծ սկանդալ է առաջացել Ֆրանսիայում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Ֆրանսիական leprogres.fr–ն գրել է, որ 2013թ. բողոք է ներկայացվել արքեպիսկոպոսի դեմ. վերջինս մեղադրվել է սեքսուալ ոտնձգությունների և բռնաբարության մեջ, որոնք իրականացվել են 1990 թվականին Երուսաղեմի Հայկական վանքում, որտեղ այն ժամանակ պաշտոնավարել է բարձրաստիճան հոգևորականը։
Տուժողը, որը ծագումով լիբանանցի է, անունը՝ Հրայր, այդ ժամանակ եղել է 13 տարեկան։ Նա հավաստիացրել է, որ հարկադրված օրալ սեքսով է զբաղվել արքեպիսկոպոսի հետ և ենթարկվել է այլ սեռական բռնությունների։
2015թվականին արքեպիսկոպոսի դեմ մեղադրանք է ներկայացվել և հարուցվել քրեական գործ, որը 2016-ին ուղարկվել է դատարան։ Առաջիկայում սպասում էր դատավարությանը։
Հրայրը մեղադրել է նաև երկու այլ բարձրաստիճան եկեղեցականների Երուսաղեմի հայկական վանքից, որոնց կողմից ենթարկվել է սեքսուալ բռնությունների մինչև իր 19 տարեկան դառնալը։