Home / մարտի-1 / Մարտի 1-ի գործով 2 վճիռ՝ ընդդեմ Հայաստանի

Մարտի 1-ի գործով 2 վճիռ՝ ընդդեմ Հայաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռել է, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով անցնող ցուցարար Մուշեղ Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, ինչպես օրինակ՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։ Սաղաթելյանը մեղադրվում էր սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին և դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի։

ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդես Գասպարիի գործով, որը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Դատարանը գտել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները և պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո վճարել տուժողին բարոյական վնասի համար: