Հելսինկյան Ասոցիացիան eTV-ի ծրագրի շրջանակներում ներկայացնում է «Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը» ֆիլմաշարը, որտեղ անդրադարձ է կատարվում բանակում տեղ գտած խնդիրներին, մահացության դեպքերին, դրանց պատճառներին, հանրությանը ներկայացվող ապատեղեկատվությանը, առանձին դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննական և դատաքննական խախտումներին:
Ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմում խոսվում է 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի դեպքի մասին։
Ֆիլմի հեղինակներն են` Արման Վեզիրյանը և Թերեզա Կարապետյանը:
Ֆիլմի հեղինակային իրավունքները պատկանում են eTV-ին (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ)։ Առանց թույլտվության ամբողջական ֆիլմի տեղադրումն այլ ԶԼՄ-ներում, բլոգերում, սոցցանցերում արգելվում է։