Home / Video / «Լիդիանը» պնդում է՝ ցիանիդն անվտանգ է, բայց գնդեվազցիներին չի ապահովագրում

«Լիդիանը» պնդում է՝ ցիանիդն անվտանգ է, բայց գնդեվազցիներին չի ապահովագրում

Մարտի 12-ին Հանրապետական կուսակցության քարոզարշավի ժամանակ Գնդեվազի բնակիչները Ջերմուկի ճանապարհին տեսել էին վարչապետ Կարեն Կարապետյանին և պահանջել հանդիպում իրենց գյուղի մոտ գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման թույլտվություն տված Կառավարության անդամների հետ։ Ապրիլի 6-ին հանդիպումը կայացավ, սակայն գնդևազցիները դժգոհ մնացին, քանի որ հանդիպմանը «իշխում էին» «Լիդիան» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը ևՀարավային Աֆրիկայից հրավիրված մասնագետ, ապագա ոսկու հանքի գլխավոր մետալուրգ Ջոն Ֆուն, իսկ Կառավարության անդամները տեղավորվել էին ոչ թե բեմին, այլ դահլիճի առաջին շարքում և անգամ երբ իրենց էին հարցեր ուղղվում, նրանք տեղից էին խոսում գյուղացիների հետ՝ շրջվելով։