Home / Հայաստան / Հայաստանի հասարակությունը վայրենանում է

Հայաստանի հասարակությունը վայրենանում է

Վերջին ժամանակներում հայկական բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը հասարակության տարբեր շերտերի անհանգստությունն են առաջացրել: Նման դեպքերից վերջինը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, իսկ այդ մասին հայտնի է դարձել միայն երեկ:

Անդրադառնալով բանակում գրանցված աղմկահարույց դեպքերին`  Epress.am-ի հետ զրույցում Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց, որ նման բարքերը բանակում չեն ձևավորվում, դրանք խորը արմատներով կան մեր հասարակության մեջ: Նա նշեց, որ երբևէ ոչ մի նախարար չի կարող ասել, որ այլևս չեն լինի նման դեպքեր:

Խոսելով տվյալ խնդրին մտավորականների արձագանքի մասին ` Ռուբեն Բաբայանը նշեց, որ ինքը մտավորական բառը
«մի տեսակ չի սիրում»:

«Մենք որպես անհատներ պետք է հասարակության մեջ կարողանաք այնպիսի արժեքներ սերմանել, որ ոչ միայն բանակում, այլև ընդհանրապես չլինեն նման վայրենաբարո արարքներ: Ցավոք սրտի, այսօր մեր հասարակությունը դառնում է ավելի վայրենի: Այստեղ է, որ մտավորականն ունի իր մեղքի բաժինը»: