«Իրավունքը» նշում է, որ իշխանական շրջանակներում նորից խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Վիկտոր Դալլաքյանը ցանկանում է երրորդ ուժ ձևավորել:
… Ազատ-անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ շարունակում է տարբեր կալիբրի քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու խելքից դուրս ֆինանսական միջոցներ ունեցող գործարարների համոզել, որ այդուհանդերձ քաղաքական նոր ուժի ձևավորման խնդիրը այսօր Հայաստանում օրհասական հարց է դարձել: Խոսում են նաև, որ Դալլաքյանը իր մերձավոր շրջապատում նույնիսկ կարծիք է հայտնել, որ եթե քաղաքական դաշտում երրորդ ուժ ասվածը չստեղծվի, ապա ՀՀԿ-ն 2012-ի ընտրություններում ձայներ հավաքելու մեծ խնդիր է ունենալու: Սակայն ցավն այն է, որ Դալլաքյանին իր հովանավորները ոչ հա են ասում, ոչ էլ չէ, ինչն էլ փորձառու ու գուցեև տեղն եկած տեղը միանմիտ պատգամավորին փնտրտուքների գիրկն է գցում: