Այսօր բլոգի միջազգային օրն է: Այն աշխարհում նշվում է արդեն 5-րդ անգամ` օգոստոսի 31-ին: Այս օրն իր խորհուրդն ունի. Բլոգի օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և իր բլոգում գրառում կատարի նոր հայտնաբերած բլոգների մասին:
Բլոգը հանրության կողմից հասանելի օրագիր է, որը գործում է վեբում և կառավարվում անհատի կամ խմբի կողմից: Հայաստանում բլոգոսֆերան ակտիվ զարգացում է ապրում վերջին 2-3 տարվա ընթացքում: