«Սպեղանի» երգչախումբը դասական երաժշտության գալա համերգ է կազմակերպում` ի պատիվ Կանադայի խորհրդարանի պատգամավորների, ովքեր այս օրերին գտնվում են Հայաստանում: Համերգը կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում սեպտեմբերի 7-ին, ժամը 17:00 Հայաստանում Կանադայի հյուպատոսության աջակցությամբ:
Տոմսերի գինը 3000 դրամ է, դրանք կարելի է ձեռք բերել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տոմսարկղից:
Նշենք, որ «Սպեղանի» երգչախումբը համերգներով շրջագայել է Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիր է դարձել: Երգչախումբը վերջերս է վերադարձել Սանկտ-Պետերբուրգից, որտեղ այն մի քանի մրցանակների է արժանացել «Երգող աշխարհ» երգչախմբային արվեստի միջազգային մրցույթում: