Ռուսաստանի ղեկավարությունը հույս ունի, որ երկրում ահաբեկչության դեմ պայքարում որոշիչ դեր կխաղան մահմեդականները: Այդ մասին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մուֆթիների առաջնորդ Ռավիլ Գայնուտդինի հետ հանդիպման ժամանակ` մեկնաբանելով Վլադիկավկազում տեղի ունեցած պայթյունը:
«Հուսով ենք, որ Ռուսաստանի մահմեդական համայնքն իր որոշիչ ներդրումը կունենա այս պայքարում: Ես գիտեմ, թե ինչպես են մահմեդկանները վերաբերում նման ծայրահեղականներին», – ասել է Պուտինը: