Ուկրաինական Տերնոպոլ քաղաքի Բրովարնայա փողոցում զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Երկու տեղացիներ ընկել են տարբեր հարկերի պատշգամբներից՝ փորձելով փրկել կատվին: Կատուն ընկել է լուսամուտից, իսկ տղամարդիկ փորձել են օգնել կենդանուն, հաղորդում է Zaxid.net-ը:
Տղամարդիկ տարբեր աստճանի մարմնական վնասվածքներ են ստացել` հիմնականում կոտրվածքներ:
Վնասվածքներ ստացած տղամարդկանցից մեկն ապրում է երրորդ հարկում, մյուսը՝ երկրորդում: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Կատվի ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում: