Home / Армения / Տղամարդկանց էմանսիպացիան օգտակար կլինի կանանց համար

Տղամարդկանց էմանսիպացիան օգտակար կլինի կանանց համար

«Եկեք վերջ դնենք սեռերի միջև պատերազմին: Կանանց համար նոր տեսակի մաչոները նույնպես շատ կարևոր են»,- գրում է The Newsweek-ը:

Դեռևս 1970 թվականին հայտնի ֆեմինիստ Գլորիա Սթեյնհեմը հայտարարել էր, որ կանանց իրավահավասարությունը «երեխաներին կվերադարձնի իրենց հայրերին», քանի որ «կանանց էմանսիպացիան նաև տղամարդկանց էմանսիպացիան է»:

Անդրադառնալով հայրերին տրամադրվող դեկրետին` պարբերականը գրում է. «Պատահական չէ, որ Իսլանդիայում հայրերի համար նախատեսված ամենաերկար դեկրետը 3 ամիս է, իսկ տղամարդկանց և կանանց աշխատավարձի տարբերությունը ամենափոքրն է»: Եթե գործատուները խտրականություն չդնեն մայրանալու տարիքի կանանց հանդեպ, այս փաստից բոլորը կշահեն:

Հոդվածի հեղինակները խորհուրդ են տալիս տղամարդկանց ներգրավել այնպիսի ոլորտներում, որտեղ հիմնականում կանայք են աշխատում: Սա կբարելավի աշխատանքի որակը, կկարգավորի աշխատավարձերի բարձրացումը, կբարձրացնի մասնագիտությունների վարկանիշը և կնվազեցնի կանանց և տղամարդկանց եկամուտների տարբերությունը: Հնարավոր է, որ տղամարդկանց էմասիպացիան օգտակար լինի նաև կանանց համար: