«Մենք պիտի չմտածենք, թե ինչպես «ստատուս-քվո»-ն պահպանենք և իշխենք այդ հողերի վրա, այլ աշխատենք ստեղծել այնպիսի մթնոլորտ և իրավիճակ, որ 15 տարի հետո Հարավային Կովկասում ներքին սահմանների բացակայության պայմաններում այլևս այսչափ հետաքրքիր ու օրհասական չլինի, թե ու՞մ տարածքի մեջ պիտի լինի ԼՂՀ-ն:
Կարո՞ղ եք ասել` քանի գերմանացու կամ ֆրանսիացու է հետաքրքրում, թե որտեղ են գտնվում Էլզասը կամ Լոթարինգիան: Ոչ մեկի: Մինչդեռ դրանք 300 տարի Գերմանիայի և Ֆրանսիայի միջև պատերազմի առարկա են եղել, իսկ ներկայումս աշխարհի ամենավերահսկվող սահմանը այլևս գոյություն չունի, այստեղ գործում է միասնական տնտեսական գոտի, երաշխավորվում են մարդկանց, ծառայությունների, կապիտալի և ապրանքների ազատ տեղաշարժը: Անցյալն, ինչ խոսք, կարևոր է, բայց ապագան` ավելի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: