Այսօր «Սարդարապատ» շարժման նիստի ժամանակ շարժման նախաձեռնող անդամ Տիգրան Խզմալյանը խոսել է հայ-թուրքական գաղտնի բանակցությունների մասին, որոնք ընթանում են Հռոմում ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների` Վարդան Օսկանյանի և Ժիրայր Լիպարիտյանի մասնակցությամբ:
Epress.am-ը դիմել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին` հարցնելով, թե արդյոք ԱԳՆ-ը տեղյակ է նման բանակցություններից:
«Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն վարվում», – մեզ պատասխանել է Տիգրան Բալայանը:
«Սիվիլիտաս» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Աննա Սաղաբալյանը, իր հերթին, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ Վարդան Օսկանյանն այս պահին գտնվում է Երևանում:
«Վարդան Օսկանյանը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրից չի բացակայել», – ասել է Աննա Սաղաբալյանը: