Հոկտեմբերի 7-8-ը Երևանում կայանալու է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովը, որին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 130 հոգանոց պատվիրակություն, որը բաղկացած է Հայաստանի մարզերի ու քաղաքների հետ համագործակցություն հաստատած ֆրանսիական 25 տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքների, դեպարտամենտների և շրջանների ղեկավարներից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: