Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերին, ով պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:
Կարճատև զրույցից հետո Ռուսաստանի նախագահն ինքն է նստել կառավարական «Չայկա» ավտոմեքենայի ղեկին, որով նրանք ուղղվել են ռուսական գիտական կենտրոն:
Նախագահ Դմիտրի Մեդվեդևն ակտիվորեն կատակում էր ամերիկացի հյուրի հետ, անգամ նրան քաղաքապետի պաշտոն առաջարկել:
Նախագահական նստավայրում տեղի ունեցած զրույցի ժամանակ Շվարցնեգերը հիշել է ՌԴ նախագահի Միացյալ Նահանգներ, այդ թվում` Կալիֆորնիա կատարած այցի մասին: «Այն ժամանակ ես ասացի. «I’ll be back»: Եվ ահա ես վերադարձել եմ»,-կատակել է նահանգապետը:
Պատասխան խոսքում Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Շվարցնեգերին Կալիֆորնիայի բյուջետային ճգնաժամը հաղթահարելու առթով, ինչպես նաև ափսոսանք հայտնել, որ նահանգապետը Ռուսաստանի քաղաքացիություն չունի, այլապես հաջորդ տարի հունվարին նրան աշխատանք կառաջարկեր: Նախագահը Շվարցնեգերի ուշադրությունը սևեռել է այն փաստի վրա, որ նրա այցի ընթացքում քաղաքում մի շարք փոփոխություններ են տեղի ունենեում, և Մոսկվան դեռ քաղաքապետ չունի:
«Այնպես է ստացվել, որ Դուք այն պահին եք եկել, երբ Մոսկվան քաղաքապետ չունի: Հունվարին Դուք լքում եք նահանգապետի պաշտոնը, ու եթե Ռուսաստանի քաղաքացի լինեինք, ապա կարող էիք և մեզ մոտ աշխատել»,- կատակել է Դմիտրի Մեդվեդևը: