Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով` 2010թ. հունվար-սեպտեմբերին Աջարիայի հանգստավայրեր է այցելել 831 578 զբոսաշրջիկ, ինչը երկու անգամ գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: 2008թ. ցուցանիշը էլ ավելի ցածր էր:
Համաձայն պաշտոնական տվյալների` տվյալ ժամանակահատվածում Աջարիա է այցելել 269 426 արտասահմանցի:
Օտարազգի զբոսաշրջիկների ամենամեծ հոսքն ապահովել է Թուրքիան` 40,4 տոկոս, երկրորդ տեղում Հայաստանն է` 35,4 տոկոս, երրորդը` Ադրբեջամը` 14,7 տոկոս:
Համաձայն վիճակագրության` Հայաստանից Աջարիա է մեկնել մոտ 95000 զբոսաշրջիկ: