Home / Հայաստան / Եվրամիության երկրներում կարող են արգելել ծխելը

Եվրամիության երկրներում կարող են արգելել ծխելը

Եվրամիության` առողջապահության հարցերով զբաղվող հանձնակատար Ջոն Դալին հայտարարել է, որ անհրաժեշտ է այնպիսի օրենք ընդունել, որը կարգելի ծխախոտ օգտագործել բոլոր հասարակական վայրերում:

Դալին նշել է, որ Եվրամիության մի շարք երկրների հասարակական վայրերում  հեշտությամբ կարելի է ծխելու համար վայրեր գտնել: Բացառություն են կազմում միայն այն հաստատությունները, որտեղ ծխել չի թույլատրվում սեփականատիրոջ նախաձեռնության շնորհիվ: Սրանից ելնելով` Դալին առաջարկում  է այնպիսի օրենք ընդունել, որը կարգելի ծխախոտ օգտագործել բոլոր հասարակական վայրերում, այդ թվում` տրանսպորտում և աշխատավայրում: Օրենքը պիտի գործի Եվրամիության բոլոր երկրներում:

Վիճակագրական տվյալներով` Եվրամիության երկրներում ամեն տարի ծխելու հետևանքով մոտ 650 հազար մարդ է մահանում: