Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տղամարդկանց համար նախատեսված վարսավիրանոց է բացվել, որի աշխատակիցները գոտկատեղից վերև մերկ կանայք են, գրում է Metro-ն: Նման գեղեցկության սրահ բացելու նախաձեռնությունը պատկանում է 26-ամյա լեհ Վոյտեկ Վասիլևսկուն և նրա կնոջը:
Վարսավիրանոցի սեփականատիրոջ խոսքով` նրան մեծ դժվարությամբ է հաջողվել աշխատակիցներ գտնել, ովքեր համաձայնել են կիսամերկ աշխատել: 18 ամիս տևած փնտրտուքներից հետո Վասիլևսկին, ի վերջո, կարողացել է 4 աշխատակից գտնել:
Գեղեցկության սրահը կոչվում է «Hot Cuts»: Ծառայությունների գները տատանվում են 20-70 ավստրալական դոլարի սահմաններում: Վասիլևսկու խոսքով` հաճախորդները սրահը բացվելուց դեռ մի քանի շաբաթ առաջ են գրանցվել: