Home / Հայաստան / Իտալացի երգիչը կարող է հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»

Իտալացի երգիչը կարող է հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»

Ադրբեջանի արտգործնախարարությունն անհանգստացած է իտալացի էստրադային երգիչ Ալ Բանո Կառիզիի` Լեռնային Ղարաբաղ հնարավոր այցով:

ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովի փոխանցմամբ` եթե հաստատվի, որ երգիչն առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության Լեռնային Ղարաբաղ է այցելել, նրա անունը կընդգրկվի Ադրբեջանի «սև ցուցուկում», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-երը: