Արդեն 25 000 ընտանիք լքել են Հայաստանը և դրա դեմ պայքարելու փոխարեն ՀՀ վարչապետը հպարտանում է, որ ավելացել են տրանսֆերտները: Հայաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադևոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մեր երկրում առկա բազմաբնույթ խնդիրների մասին`հատուկ անդրադառնալով նաև արտագաղթին:
Նրա խոսքով` սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը պետք է շուտափույթ գտնել, ինչը մեր իշխանությունները չեն անում, և այդ պատճառով էլ բազմաթիվ մարդիկ լքում են երկիրը:
«Մեր գլխավոր կապիտալը մարդն է, որը պիտի պահպանվի, կայանա ու պիտի օժտված լինի հասարակական, քաղաքական գիտակցությամբ, պիտի պայքարի, այլ ոչ թե փախչի երկրից»,-ասել է Զոյա Թադևոսյանը:
Զոյա Թադևոսյանը հայտարարել է, որ այս իշխանությունները բավական է ստով կերակրեն ժողովրդին, նրանք այլևս իրական անելիք չունեն: