Եվրոպայի ամենհարուստ կինը, L’Oreal կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերության ժառանգ Լիլիան Բետանկուրը դատի է տվել իր դստերը` Ֆրանսուազա Բետանկուր-Մեյերին` նրան մեղադրելով հոգեբանական բռնության մեջ, հաղորդում է AFP-ն:
88-ամյա Լիլիանը նման քայլի է դիմել նրանից հետո, երբ 57-ամյա Ֆրանսուազա Բետանկուր-Մեյերը դատարան է դիմել` մորն անգործունակ ճանաչելու և իրեն խնամակալ նշանակելու հայցով: Լիլիանի փաստաբանը նման քայլն անընդունելի է համարել` նշելով, որ հոգեբանական ճնշումն իրականում չի տարբերվում ֆիզիկական բռնությունից: Բացի այդ, Ֆրանուազան մորից արդեն իսկ բավական մեծ ժառանգություն է ստացել` 16 միլիոն դոլար:
Նշենք, որ սկսած 2009 թվականի դեկտեմբերից Լիլիան Բետանկուրի դուստրը երեք անգամ դատարան է դիմել` մորը անգործունակ ճանաչելու հայցով:
Լիլիան Բետանկուրի կարողությունը գնահատվում է 20 միլիարդ դոլար: