Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի կինը վաճառել է ամուսնու ձեռքի ժամացույցը, որը նվիրել էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, գրում է Gazeta.ru-ն: Պարբերականի տվյալներով` ժամացույցը վաճառվել է eBay ինտերնետ-աճուրդից 98 ֆունտով (ժամացույցի իրական արժեքը 300 ֆունտ է): Բլերի կինը նշել է նաև, «որ ժամացույցը երբեք չի օգտագործվել» և վաճառվում է երաշխիքով:
Բերլուսկոնիի նվերը միակ իրը չէ, որը նախկին վարչապետի կինն աճուրդի է հանել: Նա փորձում է վաճառել նաև Թոնի Բլերի ստորագրությունը: