Home / Հայաստան / Հայաստանում ձերբակալվել է համակարգչային վիրուսների մասնագետը

Հայաստանում ձերբակալվել է համակարգչային վիրուսների մասնագետը

Հոլանդիայի ոստիկանության խնդրանաքով` Հայաստանի ոստիկանության
քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային
բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ին ժամը 10.00-ին ձերբակալել
են
Bredolab botnet ցանցի հետևում կանգնած հայազգի երիտասարդին` 27-ամյա ՌԴ քաղաքացի Գեորգի
Ավանեսովին:
Այդ
մասին
Epress.am-
ին հայտնեցին
ՀՀ
Ոստիկասնությունից:

Ավանեսովը
հոկտեմբերի 1-ից Ինտերպոլի ուղիներով Հոլանդիայի իրավապահ
մարմինների կողմից հետախուզվում էր Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի
138ա, 138բ, 139դ, 350ա և 420 հոդվածների (կազմակերպված հանցավոր խմբավորման
անդամակցելը, կիբերհանցավորություն, փողերի լվացում) մեղադրանքով: Խափանման
միջոցը` կալանք: Գ. Ավանեսովը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի
ձերբակալվածների պահման վայր, ինչի մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությանը և
ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` հետախուզման նախաձեռնողին
տեղեկացնելու համար:

Հոլանդիայի
իրավապահ
մարմինները
մեղադրում
են
երիտասարդին անօրինական կերպով գումարներ յուրացնելու մեջ, ինչը նա
իրականացրել է
The
Bredolab Trojan
համակարգչային վիրուսի միջոցով, որը
հնարավորություն է ընձեռում իմանալ բանկային համակարգերի կոդերը:

Այդ
խարդախությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ հերթական
գործողության ընթացքում Փարիզի երեք համակարգիչների ինտերնետ ապահովումը, որոնց
միջոցով համակարգչային գողերը փորձում էին տվյալներ կորզել, դադարեցվել է, և
հնարավոր է եղել պարզել հանցագործների գտնվելու վայրը:

The Bredolab
Trojan վիրուսի միջոցով 2009 թվականի հուլիսից վարակվել
է ավելի քան 30 միլիոն համակարգիչ ամբողջ աշխարհում: