Սարատովի շրջանում թմրանյութերի շրջանառության վերահսկողությամբ զբաղվող ՌԴ Դաշնային ծառայության համապատասխան վարչության տվյալներով` թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվողների 17 տոկոսը հայեր են:
Հայերին հետևում են ադրբեջանցիները` 15 տոկոս, գնչուները` 12 տոկոս, վրացիները` 11 տոկոս, ղազախները` 11 տոկոս, ուզբեկները` 6 տոկոս, կորեացիներն ու տաջիկներ` 5-ական տոկոս, այլ ազգեր` 37 տոկոս: Այս մասին հաղորդում է «Սարատովնյուզը»: