Այսօր երեկոյան, չնայած բավական ցուրտ եղանակին, Սարյանի արձանի հարակից տարածքը մարդաշատ էր: Մարդիկ հավավքել էին, որպեսզի դիմավորեն օրերս ազատ արձակված քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանին:
Վերջինս հավաքվածների հետ իր հանդիպման ժամանակ իր ելույթը սկսեց` ժողովրդին շնորհակալություն հայտնելով:
«Ես ընդամենն արել եմ էն, ինչը ձեզանից յուրաքանչյուրը կաներ: Այնքան եմ լցված ձեր պայքարի հզորությամբ և համառությամբ: Երբեմն այնտեղ` զնդանում, խոսակցություններ էին գնում, թե Սերժը հզոր է, Սերժի բանակը հզոր է և նրանց դեմ ոչինչ հնարավոր չէ անել: Նաև խոսում էին, թե «Լևոնի համար ինչո՞ւ ես դու այդքան քեզ տառապանքի ենթարկում»: Նախ ես միշտ ասել եմ, որ սա Լևոնի համար չի, որ սա հայ ժողովդրի փրկության պայքարն է, երկրորդը՝ եթե դա վերագրվում է Լևոնին՝ դրա մեջ էլ մեծ պլյուս կա, Լևոնի աջակցության համար, Լևոնին հավատարիմ լինելով՝ հարյուր հոգի առանց աչքները ճպպացնելու պատրաստ էին հինգ էլ, տասը տարի էլ նստելու: Հիմի վաղը էդ ուխտն իրենց դռանն է չոքելու, տեսնենք, Սերժի համար քանի հոգի պատրաստ կլինի ստորագրություն չտալու»,- ասել է Աշոտ Մանուկյանը:
Նշենք, որ Աշոտ Մանուկյանին դիմավորելու էին եկել ՀԱԿ ներակայցուցիչներն ու նախկին քաղբանտարկյալները: