Home / Армения / Գիտնականները խորհուրդ են տալիս չչարաշահել ձվի օգտագործումը

Գիտնականները խորհուրդ են տալիս չչարաշահել ձվի օգտագործումը

Կանադացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձվի մեկ դեղնուցն ավելի շատ վնաս է հասցնում մարդու օրգանիզմին, քան արագ սննդի կետերի առաջարկած սնուդը:

Մեկ ձվի մեջ պարունակվող խոլեստերինի քանակը 215-275մգ է, այնինչ արագ սնման կետերի առաջարկած կոտլետով բրդուճը 150մգ խոլեստերին է պարունակում:

Սրտաբանները սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս այնպիսի սնունդ ընդունել, որում խոլեստերինի քանակը մոտ 200մգ է:

Փորձագետների խումբը` պրոֆեսոր Սպենսերի գլխավորությամբ, մի շարք հետազոտություններ են իրականացրել` ուսումնասիրելով, թե ինչպես են զարգանում հիվանդությունները` կախված ձվի օգտագործման քանակից:

«Մենք պարզել ենք, որ մեծանում է աթերոսկլերոզի, ինչպես նաև սրտի կաթվածի հավանականությունը»,- պնդում է պրոֆեսորը: Ամեն օր ձու կարող են ուտել միայն շատ առողջ մարդիկ: Լավագույն տարբերակը շաբաթական 2 կամ 3 անգամ ձու ուտելն է:

«Ինչ վերաբերում է հիվանդներին, այդ թվում` հիպերտոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, ապա նրանք պետք է ձու օգտագործեն շաբաթը մեկ անգամ` անկախ վաճառողների գովազդից»,- ասել է Թորոնթոյի Սրբ. Մայքլ հիվանդանոցի փորձագետ, բժիշկ Դևիդ Ջեքինսը: