Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում ուղղված են ամենամեծ ընտրազանգվածին` թոշակառուներին, 5 հազար դրամ ընտրակաշառքից թմրանյութային կախվածության մեջ պահելուն: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսական գիտությունների դոկտոր Հրանտ Բագրատյանը:
Արաջարկելով կենսաթոշակը ուղիղ կապել միջին աշխատավարձի չափի հետ` Բագրատյանը նշեց, որ օպտիմալ կենսաթոշակը պետք է կազմի միջին աշխատավարձի 50%, սակայն Հայաստանում այն իջել է 34-ից 20%:
Նա նաև համեմատականներ բերեց հարևան երկրների միջին աշխատավարձերի և կենսաթոշակների չափի դինամիկայի վերաբերյալ: «1995-ին Հայաստանում կենսաթոշակը 5,7 դոլլար էր կազմում, Ադրբեջանում` $5, Վրաստանում` $4: Միջին աշխատավարձը` համապատասխանաբար կազմում էր $17,4, $14, $10: 2010-ին Հայաստանում միջին աշխատավարձը դարձավ $286, Ադրբեջանում` $390, Վրաստանում` $323, կենսաթոշակները $60, $110, $48»: Նշելով, որ այս ցուցանիշները պետք է դիտվեն հաշվի առնվելով դրամի 6-ապատիկ արժեզրկումը` նախկին վարչապետը կանխատեսել է, որ Վրաստանի պարագայում թվերը կտրուկ կաճեն մոտակա երկու ամիսներին:
Բարեփոխումների մյուս բացասական կողմը, Բագրատյանի կարծիքով, այն է, որ օլիգարխների ճնշման ներքո բյուջեն ստացավ լրացուցիչ բեռ: «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ավելացնել իր ապագա թոշակի չափը և որոշում ամսեկան ֆոնդին փոխանցել, օրինակ, աշխատավարձի 5 տոկոսը, ապա նույն չափով փոխանցում, ըստ նոր օրենքի, պետք է կատարի ոչ թե գործատուն, այլ պետությունը, որն ի դեպ արդեն սահմանել է պետական կենսաթոշակ»:
Բագրատյանը հիշեցրել է, որ Հայ ազգային կոնգրեսի նախագիծը առաջարկում է նշված պարտավորությունը գցել գործատուի վրա, այդ ֆոնդերը ազատել հարկերից և ներդնել ամբողջը Հայաստանում, այլ ոչ թե արտահանել միջոցները և արտադրանքը այնպես, ինչպես դա այսօր անում են երկրի խոշոր ձեռնարկատերերը: