Ադրբեջանում այսօր Միլի Մեջլիսի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Ըստ օրենքի` քարոզարշավը ավարտվում է ընտրությունից մեկ օր առաջ` նոյեմբերի 6-ին`տեղի ժամանակով ժամը 8:00-ին: Ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 7-ին:
Ընտրություննեից մեկ օր առաջ երկրի տարբեր տարածքներում առկա թեկնածուների և նրանց ընտրելու կոչեր պարունակող պաստառները հանվելու են: Այսօր երեկոյան Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությամբ թեկնածուները վերջին անգամ հանդես կգան նախընտրական կոչերով, որոնցից յուրաքանչյուրին եթերային անվճար 4 րոպե է հատկացված:
Նշենք, որ այս նախընտրական քարոզարշավը աչքի չի ընկել բուռն իրադարձություններով, ակտիվությամբ, հանրահավաքներով և այլ զանգվածային միջոցառումներով: