«Ուտոպիանա» կազմակերպության կողմից իրականացվող «Մայր-դուստր՝ եռակողմ հարաբերություն» նախագծի շրջանակներում հայտարարված մրցույթին ձայների մեծամասնությամբ լավագույն գրական գործ է համարվել Լուսինե Վայաչյանի «Մամաս ովա» ստեղծագործությունը:
Նախագիծն ու քննարկումներն առավել ակտիվ դարձնելու համար որոշվել է գործերը նաև բաց քննարկման և քվեարկության դնել: Քվերակությունն իրականացվել է «Ուտոպիանայի» կայքում` http://www.utopiana.info/index.php/am/program/-g/contest.html:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Ուտոպիանայի գրասենյակում՝ Բաղրամյան 50Գ/8 հասցեում, նոյեմբերի 7-ին ժամը 15:00-ին: Հաղթողները կընթերցեն իրենց գործերից հատվածներ, որին կհետևի մասնակիցների, հանձնաժողովի անդամների և հյուրերի միջև զրույց-քննարկում: