Այս րոպեներին Մատենադարանի բարձրունքում ընթացող Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին առաջինը ելույթ է ունեցել ՀՀՇ վարչության պետ Արամ Մանուկյանը:
Նա ողջունել է բոլոր քաղբանտարկյալներին և շնորհավորել անազատության մեջ գտնվող Սասուն Միքաելյանին անցած ծննդյան տոնի կապակցությամբ:
«Ամեն ինչ կանենք, որ Սասունը մինչև նոր տարի տանը լինի», – հայտարարել է Արամ Մանուկյանը:
Նա նաև անդրադարձել է այսօր առավոտյան Շառլ Ազնավուրի հրապարակից բերման ենթարկված ՀԱԿ-ի 4 երիտասարդ ակտիվիստների խնդրին՝ կոչ անելով իշխանություններին մինչև հանրահավաքի ավարտն ազատել երիտասարդներին: