Home / Армения / Դարչինյանի մրցամարտը տեղափոխեցին Մեքսիկայից Կալիֆորնիա

Դարչինյանի մրցամարտը տեղափոխեցին Մեքսիկայից Կալիֆորնիա

Հաջորդ ամսին նախատեսված  հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մենամարտը Մեքսիկացի Աբներ Մարեսի հետ Մեքսիկայից տեղափոխվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ: Այս մասին հայտնում են ավստրալական լրատվամիջոցները:

Դարչինյանը պետք է պաշտպաներ IBO վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը մեքսիկական Լեոն քաղաքում, սակայն մենամարտը կկայանա դեկտեմբերի 12-ին Լոս Անջելեսում: Մենարմատի կազմակերպիչները տեղափոխման պատճառները չեն նշում, սակայն մասնագետները ենթադրում են, որ պատճառը Մեքսիկայում առկա անվտնագության խնդիրներն են: Դարչինյանի ներկայացուցիչներն արդեն իրենց գոհունակությունն են հայտնել տեղափոխման փաստի կապակցությամբ, քանի որ Մեքսիկայում Դարչինյանը, փաստորեն, պետք է առանց երկրպագուների հանդես գար, իսկ ահա Կալիֆորնիայում նրան կաջակցի հայ համայնքը:

Ուշագրավ է, որ Մարեսը թեև ազգությամբ մեքսիկացի է, սակայն բնակվում է Կալիֆորնիա նահանգում և այստեղ նույնպես մեծ թվով երկրպագուներ ունի: