Հայ Ազգային Կոնգրեսի կողմից` ի աշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հրավիրված պիկետը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախզության շենքի մոտ ժամը 14:00-ի սահմաններում:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը պիկետի վայրից, ընդդիմության կողմնակիցները հավաքվել են դատախազության շենքի դիմաց և վանկարկումներով պահանջում են ազատ արձակել Փաշինյանին:
Պիկետի սկզբում նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին փորձել է մոտենալ հավաքվածների խմբին, սակայն ոստիկաններից մեկը «պոդնոժկա է» տվել նրան: Գասպարին ընկել է, ինչն առաջացրել է հավաքվածների դժգոհությունը, ովքեր շարժվել են ոստիկանների կողմ: Սակայն ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը բարձրախոսով հանդարտության կոչ է արել, մարդիկ հանգստացել են և շարունակել իրենց ակցիան: