Ալկոհոլից լրիվ հրաժարվելը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, կարծում են գիտնականները:
Ամեն օր որակյալ ալկոհոլային խմիչքի 2-3 չափաբաժինն օգտակար է առողջության համար: «Վիճակագրական տվյալների համաձայն` չխմելն ավելի վնասակար է, քան քիչ քանակությամբ խմելը», – ասել է սրտաբան Շերոն Հեյեսը:
Համաժողովում ներկայացված զեկույցում նշված է, որ չափավոր խմելու դրական արդյունքը նկատելի է թե կանանց, թե տղամարդկանց մոտ: Սրտային վիրահատությունից հետո տղամարդիկ, ովքեր ալկոհոլային խմիչքներ են օգտագործում, ավելի քիչ են հակված սրտի կաթված ստանալուն, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն խմում:
Օրական 5-6 կամ ավելի ալկոհոլային խմիչքների չափաբաժնի օգտագործումը մեծացնում է հիվանդությունների և մահվան հավանականությունը: Սրտաբանները վստահեցնում են, որ օրական 50 գրամից ավել սպիրտի օգտագործումը կրկնակի բարձրացնում է սրտի կաթվածից մահանալու հավանականությունը:
Կանանց խորհուրդ են տալիս օրական մեկ գավաթ կարմիր գինի խմել, իսկ տղամարդկանց` երկու գավաթ:
«Ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործումն առողջության պահպանման հիմնական գրավականներից է: Սակայն, սա չի նշանակում, որ նրանք, ովքեր ալկոհոլ չեն օգտագործում, պետք է միանգամից փոխեն իրենց մոտեցումը: Եթե չես խմում, ավելի լավ է այդպես էլ շարունակես»,- ամփոփել է Ջոն Հոփքինսի համալսարանի բժիշկ Էրին Միհոսը: