Home / Армения / Արքայազն Ուիլյամը պատրաստվում է ամուսնանալ

Արքայազն Ուիլյամը պատրաստվում է ամուսնանալ

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա ընկերուհի Քեյթ Միդլթոնն ամուսնանալու են 2011 թվականին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Բուքինհեմյան պալատի հայտարարությունը:

Արքայազն Ուիլյամն ու նրա սիրեցյալը 2010 թվականի հոկտեմբերին նշանադրվել էին Քենիայում: Նախնական տվյալներով` ամուսնական արարողությունը տեղի կունենա Լոնդոնում` 2011 թվականի գարնանը կամ ամռանը: Ուիլյամն ու Քեյթը արդեն մի քանի տարի են հանդիպում:

Արքայազն Ուիլյամը հանգուցյալ Դիանա արքայադստեր և Չարլզ արքայազնի որդին է: