Այսօր Վարշավայում ներկայացվել է 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խորհրդանիշը, որի վրա պատկերված են երկվորյակ ֆուտբոլիստներ: Նրանցից մեկի հագուստը կապույտ և դեղին գույնի է, ինչը խորհրդանշում է Ուկրաինայի դրոշը, իսկ մյուս եղբայրը սպիտակ ու կարմիր գույնի հագուստ է կրում, ինչն էլ լեհական դրոշն է խորհրդանշում:
Ուկրաինացի ֆուտբոլիստը կրում է 20 համարի մարզաշապիկ, իսկ լեհ ֆուտբոլիստը` 12: 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խորհրդանիշ հանդիսացող երկու կերպարները դեռ անուններ չունեն: Նրանց անունները որոշվելու են քվեարկության միջոցով: Կազմակերպիչներն առաջարկում են Սլավեկ և Սլավկո տարբերակները: Քվեարկության արդյունքները պարզ կլինեն դեկտեմբերի 4-ին:
Նշենք, որ խորհրդանիշը պատրաստել է ամերիկյան Warner Bros ընկերությունը, որն արդեն մասնակցություն է ունեցել նախորդ առաջնությունների խորհրդանիշերի ստեղծման աշխատանքներին: