Թուրքիայում հայկական, հունական և քրդական գյուղերին կվերադարձնեն իրենց պատմական անվանումները: Այս մասին թուրքական Kanal 7 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը:
Նրա խոսքով` երկրի կառավարությունը թույլատրելու է վերադարձնել հազարավոր գյուղերի պատմական անվանումները, եթե բնակիչները նման ցանկությամբ հանդես գան: Նշենք, որ 1980 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո այդ երկրում հազարավոր հայկական, քրդական և հունական տեղանքների անվանումները փոխարինվեցին թուրքերեն տարբերակներով:
Հարկ է նշել, որ նման քայլը լուրջ փոփոխությունների առիթ կհանդիսանա հիմնականում քրդական գյուղերի անվանումների դեպքում, որոնք թվով բավական շատ են: