ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է իսպանական «OHL» ընկերությունների խմբի ներկայացուցիչներին։
Հյուրերը վարչապետին են ներկայացրել «OHL» ընկերությունների խմբի գործունեության հիմնական ուղղությունները և շինարարության ոլորտում կուտակած փորձը։
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են ճանապարհաշինության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ընկերությունների խմբի մասնակցությանն առնչվող հարցեր։